11 մարտի 2012 - 15:37 AMT
Աֆղանստանում ԱՄՆ զինվորը երեք տեղի քաղաքացիների է գնդակոծել և կամավոր հանձնվել ոստիկանությանը

Աֆղանստանում ԱՄՆ ռազմակայաններից մեկի զինվորը փախուստի է դիմել, առվազն երեք տեղի քաղաքացիների գնդակոծել և կամավոր հանձնվել ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել Քանդահար գավառում, սակայն զոհերի մասին ճշգրիտ տվյալներ առայժմ չկան, հաղորդում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է նաև 16 «զոհերի» մասին, բայց առայժմ պարզ չէ՝ արդյոք նկատի ունեն միայն զոհվածներին, թե նաև վիրավորներին:

Պաշտոնական հայտարարության մեջ ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Զանգվածային գնդակոծության, որի զոհն են դարձել այդ թվում կանայք և երեխաներ, պատճառը կարող էր լինել նյարդային խախտումը, հաղորդում են աղբյուրներն Աֆղանստանում: