Վերջին 24 ժամվա ընթացքում մոտ հազար սիրիացիներ են հատել Թուրքիայի սահմանը, փախչելով անկարգություններից, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Սիրիացի փախստականները տեղակայվել են սահմանամերձ ճամբարներում: Նախօրեին Թուրքիան սկսել է փախստականների ևս մեկ ճամբարի ստեղծման աշխատանքները:
Սիրիան արդեն մեկ տարի է ապրում է չդադարող հակակառավարական բողոքների պայմաններում: Ամեն օր մարդիկ են զոհվում: Ըստ ՄԱԿ տվյալների, երկրում զոհերի թիվը հասել է 7,5 հազարի: