ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ Սիրիայում մեկ տարի առաջ սկսված հակամարտության զոհերի թիվն արդեն գերազանցել է 8 հազարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Associated Press-ին:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնում էր 7,5 հազար զոհերի մասին: Բացի այդ Պան Գի Մունը հակամարտության երկու կողմերին կոչ է արել համագործակցել ՄԱԿ-ի ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ, որպեսզի հետագա արյունահեղությունը կանխվի: Իր հայտարարության մեջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մատնանշել է նաև, որ սիրիական իշխանությունների կողմից ընդդիմության ուժերի «դաժան ճնշումը» մինչ օրս շարունակվում է: