Երիտասարդ երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթում Ավստրիան ներկայացնելու է 16-ամյա ջութակահար Էմանուել Ճգնավորյանը:
Ինչպես հայտնում է մրցույթի բլոգերից մեկը, Ավստրիան ներկայացնելու համար պայքարում էին 14 երաժիշտներ:
Էմանուել Ճգնավորյանն առաջին անգամ բեմ է դուրս եկել 7 տարեկանում: Դրանից հետո նա մասնակցել է բազմաթիվ մրցույթների:
Երիտասարդ երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է 1982 թ-ից երկու տարին մեկ անգամ: Մրցույթի նախնական լսումները տեղի է ունենալու մայիսի 5-ին և 6-ին, եզրափակիչ համերգը` մայիսի 11-ին: Հայաստանը մրցույթում ներկայացնելու է քանոնահար Նարեկ Գազազյանը: