Արագածոտնի մարզպետարանը կպարգևատի մարտի 7-ին Արագածոտնի մարզում վատառողջ մարդուն օգնության հասած և նրան ձյան միջով շուրջ 4 կիլոմետր պատգարակով մինչև շտապօգնության մեքենա հասցրած հրշեջ-փրկարարներին:
Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից` ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն Արագածոտնի մարզային փրկարարական վարչությանը կնվիրի «Ուրալ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա։
«Ուրալ-43203» մակնիշի ամենագնաց ավտոմեքենան կահավորվել և հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու և տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։