Մոսկվան նախատեսում է, որ ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամները կօժանդակեն Քոֆի Աննանի առաքելության ջանքերին, ուրբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին: Սպասվում է, որ ուրբաթ օրը ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին կներկայացնի Սիրիայում իրադրության վերաբերյալ իր առաջին գնահատականները:
«Այսօր Նյու Յորքում հեռուստակապի միջոցով կայանալիք ճեպազրույցի ժամանակ մենք ակնկալում ենք նրա ջանքերի օժանդակումը ՄԱԿ ԱԽ բոլոր անդամների կողմից»,- ասել է Լավրովը Մոսկվայում իր սերբ պաշտոնակից Վուկ Երեմիչի հետ համատեղ մամլո ասուլիսում: