17 մարտի 2012 - 13:32 AMT
Ֆուկուսիմայի բնակիչները 70 հազար դոլարի չափով փոխհատուցում կստանան

Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի բնակիչները, ովքեր հնարավորություն չեն ունենա վերադառնալ իրենց տները գալիք հինգ տարիների ընթացքում ռադիոակտիվ հողի ապաակտիվացման պատճառով, դրա համար կստանան 70 հազար դոլար փախհատուցում:

Այդ գումարը պետք է մասամբ փոխհատուցի բարոյական վնասը, որը կրում են մարդիկ: Բացի դրանից, Ճապոնիայի կառավարությունը կվճարի «չվերադարձողներին» իրենց անշարժ գույքի արժեքը, որը նրանք ստիպված են եղել լքել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում:

Փորձագետների տվյալներով, Ճապոնիան շուրջ 13 մլրդ դոլար կծախսի երկրի տարածքը «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարի հետևանքներից մաքրելու համար: