17 մարտի 2012 - 15:21 AMT
Վարդան Օսկանյան. ԼՂՀ-ն պետք է դառնա եվրոպական ընտանիքի անդամ

Այսօր ընթացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն առաջիկա տարիներին ուղորդվելու է արդարության, հանդուրժողականության և խոսքի իրական ազատության սկզբունքներով:

Նա նաև նշել է, որ առաջիկա 5 տարիներին կուսակցությունը շեշտը դնելու է էկոնոմիկայի զարգացման ու աշխատատեղերի ստեղծման վրա: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցին, ապա Օսկանյանը հայտարարել է, որ իշխանական և հանրության որոշ շրջանակներ արդարացնում են իրենց անգործությունը իրավական ու ազատ պետության շինարարության հարցում Ղարաբաղի հիմնախնդրով:

Նա նաև նշել է, որ պատերազմի սպառնալիքի պատճառով Հայաստանը պետք է հակակշիռների վրա հիմնված քաղաքական համակարգ ստեղծի, ազատ և մրցունակ տնտեսություն: Նա նաև հավելել է, որ ԼՂՀ-ն պետք է զարգացնի ժողովրդավարությունը ու առաջնորդվի ժողովրդավարության սկզբունքներով, ի տարբերություն Ադրբեջանի, ու դառնա եվրոպական ընտանիքի անդամ: