Հայ հասարակությունը իրազեկված չէ Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության`«Օղակ» գործողության և դրա հետևանքներին: Այս մասին հայտնեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը`այսօր «Օղակ.գործողություն, ապրիլ-օգոստոս 1991.Մաս-1`Արցախ» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ:
Նրա փաստմամբ`ֆիլմում տեղ են գտել յուրահատուկ տեսագրություններ, իրադարձությունների ականատեսների հետ հարցազրույցներ:
«Օղակն» իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման, արտաքսման, հայրենազրկման, հայ մշակութային ժառանգության ոչնչացման կամ յուրացման միջոցով: Արցախի 27 հայկական գյուղերի բնակչություն տեղահանվել է: Այդ բնակավայրերի մի մասը մինչև օրս բռնազավթված է Ադրբեջանի կողմից:
«Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն իրենց արտացոլանքն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, ՌԴ Գերագույն խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովում դարձել լսումների առարկա, Եվրադատարանի և ԱՄՆ Սենատի արձանագրություններում արժանացել գնահատականի:
Ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 29-ին` ժամը 00:10-ին`Հանրային հեռաստուտեսության եթերում: