Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հայտարարություն է տարածել Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ ստեղվծած իրավիճակի ու ընկերության բժիշկների կողմից «Սասնա ծռերին» բուժօգնություն տրամադրելու պահանջին:
ՀԿԽԸ-ն նշում է, որ հանրության շրջանում թյուր կարծիք է տարածվում` Կարմիր խաչի (տվյալ դեպքում Հայկական Կարմիր խաչի ընկերության) գործառույթների վերաբերյալ:
«Հուլիսի 21-ին ՀԿԽԸ դիմել էր ակտիվիստների մի խումբ՝ բարձրաձայնելով իրավիճակի շուրջ իրենց մտահոգությունը և խնդրելով ներգրավվել` որպես չեզոք միջնորդ, տվյալ դեպքում պատանդներին և զինված խմբին սնունդ, ջուր փոխանցելու համար։ Տվյալ իրավիճակում, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նման առաքելություն չի կարող իրականացնել, քանի որ փակ, արգելափակված տարածքում գործելը դուրս է Ազգային ընկերության (ՀԿԽԸ) մանդատի շրջանակներից», - ասվում է հաղորդագրությունում:
ՊՊԾ գնդի տարածքում գտնվում է 4 վիրավոր: Նրանցից մեկը վիրավորվել է գնդի վրա գրոհի օրը, ևս երկուսը՝ հուլիսի լույս 27-ի գիշերը, չորրորդը հուլիսի 29-ին վիրավորված Արայիկ Խանդոյանն է: «Սասնա ծռերը» գնդի տարածքում են պահում 4 բժիշկների՝ պահանջելով բժիշկների հերթափոխ կազմակերպել:
Կարդացեք նաև. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է