ՊՆ․ Արցախում խոցված Bayraktar-ի տեսախցիկն աշխատել է 31 ժամ20 հոկտեմբերի 2020 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանման կողմից հոկտեմբերի 19-ին խոցված թուրքական Bayraktar TB2-ի տեսախցիկի աշխատանքը կազմել է 31 ժամ։ «Երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020-ի հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020-ի սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան։
Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Bayraktar-ների համար Թուրքիային բաղադրամասեր մատակարարող երկրները պետք է կասեցնեն հետագա մատակարարումները։ Ի դեպ, հոկտեմբերի 5-ին, տեղի հայ համայնքի բարձրացած բողոքի ալիքից հետո և ճնշման տակ, Կանադան հայտարարեց, որ դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, և պարզելու է՝ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։ Bayraktar անօդաչուների համար Թուրքիային շարժիչներ է մատակարարում Ուկրաինան։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի Պաշտպանության բանակը ցուցադրել էր հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը։ Կարդացեք նաև՝ Ինչպես կանադական էմբարգոն կազդի թուրքական ԱԹՍ-ների ծրագրի վրա Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |