8 մայիսի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: Փաշինայնը չի մասնակցի մայիսի 9–ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Նա չի մասնակցել նաև մայիսի 7–ին տեղի ունեցած ՌԴ նախագահի երդմնակալությանը: